▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավիապատահար Գյումրիում. «Պոբեդայի» ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

Սույն թվականի օգոստոսի 19-ին, ժամը 21։04-ի սահմաններում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով պոչամասը վնասվել է։

Այս մասին  տեղեկանում ենք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջից:

«Սույն թվականի օգոստոսի 19-ին, ժամը 21։04-ի սահմաններում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով պոչամասը վնասվել է ։ Օդանավում եղել են 173 ուղևոր։ Միջադեպի արդյունքում տուժածներ չկան։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ստեղծվելու է հանձնաժողով։

Հետագա թռիչքը կիրականացվի «Պոբեդա» ավիաընկերության պահուստային ինքանթիռով»,- ասվում է հայտարարությունում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին