▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելի զարգացած երկրները վաղուց են անցել այս էտապներով․ փորձագետի կարծիքը Հայաստանի Digital ոլորտի վերաբերյալ

Smartology Digital Marketing Academy-ի հիմնադիր Արտակ Հարությունյանը խոսում է Հայաստանի տեղեկատվական անվտանգության մարտահրավերների,  «թեթեռի կյանք» ունեցող գովազդային կազմակերպությունների և ընդհանուր հայաստանյան ինտերնետում տիրող իրավիճակի մասին։

 

 

Ինչպե՞ս կգնահատեք հայկական digital ոլորտի այսօրվա իրավիճակը, ի՞նչ մարտահրավերներ կան։ Տեղեկատվական անվտանգության տեսանկյունից շատ ենք հետ մնում մեր հարևաններից:

Իրականում շատ հետաքրքիր ու հուզող հարց է, սակայն ես համեմատությունից զերծ կմնամ, պարզապես համեմատություն անելը իմ մասնագիտական ոլորտը չէ, թող դրանով զբաղվեն տարածաշրջանային մասնագետները։ Ես կփորձեմ ասել, թե ինչ մարտահրավերներ կան այսօր Հայաստանում մեր համար, խոսքը վերաբերում է նրան, որ հայկական ինտերնետը ոչ մի ձև չափելի չէ, ոչ մի ձև հնարավոր չէ հայկական ինտերնետի տրաֆիկի ճգրիտ թվային տարբերակումներ ունենալ, ու դա գալիս է նրանից, որ միջազգային չափող ընկերությունները սովորաբար Հայաստանի նման փոքր տրաֆիկ ունեցող երկրներում ներդրում չեն անում, այսպես ասած թրեքինգ սերվիսների, համակարգերի սերվերներ չեն ներդնում, որպեսզի կարողանան չափել հայկական ինտերնետը և ապահովել չափելիություն։ Եվ մենք հույսներս դնում ենք արտաքին չափելիության գործիքների վրա՝ similarweb-ի, Аlexa-ի և նման այլ գործիքների վրա։ Սա առաջին հիմնախնդիրն է, որ տեսնում ենք, և երկրորդ հիմնախնդիրը վերաբերում է նրան, որ Հայաստանում ինտերնետ օգտագործման (usage-ի) գիտելիքների մակարդակը էապես ցածր է, և ինչու է դա խնդիր, որովհետև սովորաբար, օրինակ, գովազդային բաններ է տեղադրված որևէ կայքում, կամ գովազդային հղում է կամ գովազդային տեքստ է, մարդիկ շատ դժվարությամբ են գովազդը նկարից կամ իրական նյութը, հրապարակման նյութը գովազդային նյութից տարբերում։ Դա մեղադրելու չէ, քանի որ նույն Ամերիկայում կամ Եվրոպայում ավելի դիջիթալը զարգացած երկրներում, բոլորն էլ անցել են այդ էտապով ու դա ցավալի խնդիր չէ, ժամանակի հարց է, և այդ հարցը ինքնըստինքյան կկարգավորվի։ Իսկ տեղեկատվական անվտանգությունը իհարկե մեծ խնդիր է, հատկապես այն դեպքում, երբ Հայաստանը շատ պասիվ պատերազմական իրավիճակում է գտնվում մեր ակտիվ հարևանների հետ և ընդհանրապես պատերազմների վարման մոտեցումներն են փոխվել և տեղեկատվական պատերազմների, հոսքերի կառավարումը ավելի առաջնային է։ Այս առումով ինտերնետն ու դիջիթալ մեդիան էապես մեծ նշանակություն ունեն, մասնավորապես կհիշեք, որ այս ամառը, երբ իրաքյան զորքերը Սիրիայի հյուսիսային հատվածներ էին ներխուժել ու այդ քրդական ինքնավարության մարզի օպոզիցիայի դիրքերն էին գնդակոծում, մի շարք համաշխարհային պարբերականներ ուղիղ եթերով հեռարձակում էին, թե ինչպես են տանկերը քաղաքն ավիրում։ Ինչևիցե, սրանք որպես Հայաստանի հետ կապված մարտահրավերներ։

Վերջին տարիներին տարբեր անվանումներով ու տարբերանշաններով մեդիա կազմակերպություններ են ստեղծվում հայկական ինտերնետ տիրույթում, որոնք հիմնականում մատուցում են ցածր որակի գովազդային ծառայություններ։ Ի՞նչ կարգավիճակում է այսօր հայաստանայան մեդիա գովազդը։ Ովքե՞ր և ի՞նչ կազմակերպություններ են զբաղվում։

Ճիշտ դիտարկում է, որ վերջին տարիներս շատ ընկերություններ են սկսել առաջարկել թվային մարկետինգի ծառայություններ, բայց դրանից «մեր կյանքը չի լավանում»։ Որովհետև տվյալ թիթեռնիկի էֆեկտ ունեցող ընկերությունները սովորաբար ստեղծվում են և ապրում են շատ կարճ։ Խնդիրը նրանում է, որ ինչպես նշեցի, զարգացած երկրներում արդեն այդ փուլն անցել են, և համապատասխանաբար մարդիկ հասկանում են, որ թվային ծառայությունների, գովազդի մատուցման ծառայությունը պետք է նույնպես որակյալ լինեն, և համապատասխանաբար հենց այդ թվային գովազդի ծառայությունների որակից են կախված այդ մարդկանց բիզնես հաջողությունները։ Սովորաբար Հայաստանում շատ փոքր բյուջեների մասին է խոսքը, դրա համար օրինակ մեծ ռեստորանի համար ամսական 50-100 հազար դրամ գումար վճարելը ֆեյսբուքյան էջի վարելու համար (ես դրան ասում եմ վարել, բայց իմ ամենաչսիրած մոտեցումն է, երբ հարցնում են, դուք ֆեյսբուքյան էջ վարում եք, թե ոչ։ Իհարկե չենք վարում, մենք միայն ցանում ենք):  Նման տիպի ընկերությունները սովորաբար գրանցված չեն, օֆիս չունեն, աշխատակիցները տանից են աշխատում իրենց համակարգչով, դրանք տվյալ բիզնեսի հնարավորություններն են, որից մարդիկ օգտվում են։ Ամեն դեպքում վստահ չեմ, որ նման ընկերության աշխատակիցները կոմպետենտ են կոնկրետ խնդիրների լուծման և խնդիրների ճիշտ իրականացման արդյունքների համար, որովհետև ամենակարևորը պատվիրատուն ինքը նույնպես կրթված չէ։ Հենց այստեղից է խնդիրն առաջանում, եթե պատվիրատուն հստակ հասկանա, թե ինչ է ցանկանում և սևով սպիտակի վրա հստակ ֆիքսի իր նպատակներն ու խնդիրները, որոնք պետք է իրականացնի իր կապալառուն, այն մարդը ով մատուցում է տվյալ թվային ծառայությունները, համապաստախանաբար այդ ժամանակ մենք կունենանք ավելի որակյալ ծառայություններ։ Հստակ ֆիքսված խնդիրների լուծումն այդքան էլ հեշտ գործ չէ, հատկապես դիջիթալում։ Սա ամենամեծ, ամենացավալի խնդիրն է այսօր։ Բայց ասեմ, որ տենդենց կա արդեն, հատկապես այն ընկերությունները որոնք ցավում են իրենց վարքի համար, գնում են այդ ճանապարհով, մատուցում են ճիշտ և որակյալ ծառայություններ։

Կցանկանայի անդրադառնաք հայաստանյան թվային մամուլի՝ լրատվական կայքերի ու գովազդային կազմակերպությունների աշխատանքին։ Ինչպես ցույց են տալիս կայքերի այցելությունները հաշվարկող ընկերությունների ցուցանիշները (similarweb, alexa) հայկական լրատվական կայքերը լավագույն դեպքում կռիվ են տալիս հայկական տրաֆիկի 20-25 %-ի համար։ Ու՞մ է մնում առյուծի բաժինը, և ինչու՞ գովազդային կազմակերպությունները 20-25 %-ի համար միմյանց դեմ կատաղի պայքար մղելու փոխարեն չեն փորձում մոնետիզացնել ամբողջ հայկական տրաֆիկը։

Շատ հետաքրքիր և ծավալուն պատասխանով հարց էր։ Բայց ժամանակի և ռեսուրների սղության պատճառով ես պարազապես կփորձեմ անցնել հարցերի վրայով։ Նախ մենք բոլորս հայկական մեդիադաշտում կախված ենք ֆեյսբուքից, 99 տոկոս տրաֆիկը կախված է ֆեյսբուքից և եթե օրերից մի օր Մարկ Ցուկեռբեռգը որոշի, որ պետք է ֆեսյբուքը փակել, այդ ժամանակ մեդիադաշտը պարզապես մնում է առանց տրաֆիկի ռեսուրսների։ Սա առաջինը՝ այսինքն մեր համար մեկ խնդիրը տրաֆիկի դիվերսիֆիկացիան է այլ մեդիա հարթակներով։ Օրինակ հիմա Ռուսաստանում շատ օգտագործում են Տելեգրամ չենըլները, Տելեգրամ խմբերը։ Սա որպես ուղղություն, այլ սոց․ ցանցերը, ինչու ոչ ok.ru-ն, vk.com-ը, ինչպես նաև համաշխարհային մեդիա տրաֆիկի առյուծի բաժինը ընկնում է թվիթերին։ Այսինքն՝ որպես մեդիա չենըլ նաև թվիթերը կարելի է դիտարկել։ Եվ ամենակարևորը մարդիկ պետք է որակյալ կոնտենտ ստեղծեն, որի հաշվին բովանդակությունը կունենա իր յուրահատուկ սպառողը։  Հայաստանի ինտերնետ հանրությունը այնքան փոքր է, որ ռեալ օգտագործողները իմ սուբյեկտիվ գնահատականով ոչ ավել քան ամսեկան 350-400 հազար օգտատեր են։ Ռեալ օգտագործողները այնքան քիչ են, որ Հայաստանի միլիոնանոց տրաֆիկի համար մեդիա ընկերությունները սկսում են տարբեր խորամանակություններ բանեցնել: Իհարկե դրա մասին էլ չխորանամ, բայց տվյալ մոտեցումը պայմանավորված է բովանդակության օգտագործողների քիչ քանակով։ Իսկ ինչ վերաբերում է մեդիաների կատաղի պայքար մղելուն՝ վստահեցնեմ, որ համաշխարհային մեծ ճանաչում ունեցող մեդիա գիգատները, իրենք 0,001 տոկոս տրաֆիկի համար են կատաղի պայքար մղում, այնպես որ սա միայն Հայաստանի մեդիա դաշտին չի յուրահատուկ։ Պետք է թուլանալ և հաճույք ստանալ այդ մեդիա պատերազմներից։

Խնդիրը նաև նրանում է, որ Հայաստանում ինտերնետ գովազդը էապես էժան է և այդ էժանության հաշվին նույն մեդիասորսերը չեն կարողանւոմ ապահովել սեփական ընկերության ֆինանասավորումը, որովհետև բոլորս էլ գիտենք, որ մեդիաների համար մեկ ֆինանասավորումը գովազդային սորսն է,  գովազդի հնարավորություննն է և համապատսխանաբար զուտ այդ պատճառով սկսվում է մեկ, երկու կամ տաս-քսան տոկոսի համար կատաղի պայքար մղել այդ դաշտում։ Նաև կա մի ուրիշ մոտեցում, օրինակ՝ երբ մի քանի մեդիաներ կոնսոլիդացվում են և փորձում են մեկը մյուսով ընդհանուր տրաֆիկը կամ ընդահնուր հասանլեիության ծածկույթը փակել, որի միջոցով, հնարավորություն ունեն ավելի լավ և ավելի հեշտ վաճառելու գովազդային տարածքները և ընկերություններին ու գովազդատուներին առաջարկել իրենց ավելի համապարփակ ծառայաությունները։ Դրա համար կոնսոլիադացվում են, մի քանի մեծ մեդիա ռեսուրսներ միավորվում են և կարողանում են իրենց համակարգերում, իրենց գովազդային հարթակներում ավելի կոնսոլիդացված վաճառել այդ գովազդային տարածքները։

Խնդրում եմ մի փոքր պատմել Smartology-ի մասին, ի՞նչ գործունեություն է ծավալում, ո՞րն է թիրախային լսարանը և արդյո՞ք ՀՀ-ում պահանջարկ կա։

Սմարթոլոջին հիմնվել է 2016 թվականին և հիմնել ենք հենց միայն այն պատճառով, որ պահնաջարկ կար։ Պահանջարկը նրանում էր, որ շատ ընկերություններ, մեզ՝ ոլորտի մասնագետներին ասում էին․ «ինչ կլինի մասնագետ ուղարկեք, մարդ ճարեք, որ գա մեզ մոտ աշխատի»։ Եվ հասկացանք, որ թվային մասնագետների պահանջարկը էապես սկսում է շատանալ և ընկերությունները սկսում են հասկանալ, որ այլևս տվյալ ոլորտում գոնե բազային գիտելիքներ չունեցողին գործը վստահելը էապես վնասում է հենց ընկերությանը։ Մենք իրականացնում ենք թվային մարքեթինգի տարբեր ոլորտների դասընթացներ և փորձում ենք միշտ լինել թրենդում, միշտ օգտագործել նորագույն տեխնոլոգիաները։ Պարզ լինելու համար ասեմ՝ ամառը հունիսին իրականցված դասընթացի ժամանակ ներկայացվում էր պրեզենտացիա ֆեյսբուքի գովազդային հնարավորությունների կաբինետի մասին։ Նոյեմբերի 7-ին սկսվում են մեր նոր դասընթացները և այս նոր պրեզենտացիան ամբողջովին փոխվել է, փոխվել են գովազդի հնարավորությւոնները, մոտեցումները, ուղղվածությունները, այսինքն՝ թվային մարքեթինգը ամենադինամիկ զարգացող ճյուղերից մեկն է, և որպեսզի կարողանանք մարդկանց ժամանակին և պետքական գիտելիքներ տրամադրենք, պետք է մենք ինքներս էլ անընդհատ լինենք թրենդի վրա։ Փոքրիկ ակնարկով ասեմ, որ այժմ ավելի թրենդ է դարձել հաճախորդին անհատապես հետևելու քաղաքականությւոնը, երբ բիզնեսները իրենց հաճախորդների հետ ներգրավածության մեջ են մտնում ոչ թե բաց և հանրային տարածքներում և նկարի տակը գրում են՝ «գինը կասե՞ք», այլ մեսինջերների միջոցով։ Եվ հիմա դիջիթալ մարքեթինգի նոր ուղղվածություն է առաջացել մոբայլ մեսիջ մարքեթինգը, որը որ էապես կարողանում է կառավարել այդ պրոցեսները։ Եվ այնքան նոր է այդ ուղղությունը, որ Եվրոպայում, ԱՄՆում տվյալ տիպի դասընթացներ հատուկենտ են, մատների վրա կարող ենք հաշվել։ Մենք այսօր հնարավորությունն ունենք այդ ամբողջ գիտելիքների բազան ներկայացնելու։ Եվ ամենակարևորը այդ գիտելիքները ներկայացնում ենք, ոչ թե տեսական մակարդակով, այլ պրակտիկ մակարդակով, որովհետև մենք անձնապես փորձարկում ենք այդ ամեն ինչը։ Եթե մտնեք մեր ֆեյսբուքյան էջ, կտեսնեք՝ ինչի մասին է խոսքը։

Ես խորհուրդ եմ տալիս բոլոր մեդիա ընկերություններին, բոլոր այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են դիջիթալ մարքեթինգով, անպայման շատ-շատ-շատ կարդացեք և շատ-շատ-շատ փորձակեք, քանի որ դիջիթլ մարքեթինգը այն եզակի գիտություններից է, որի զարգացումը րոպեների հարց է։

 

Նյութը կազմեց Հովհաննես Եսայանը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին