Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում ԱԱԾ-ի կոմից գետնին տապալված ֆիզիկայի ուսուցիչը պատահական անձ չէ։
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Արամ Ծատուրյանը ձերբակալվել էր, նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ անառակաբարո արարք կատարելու հոդվածով, հայտարարել էր Քննչական կոմիտեն:
ArmLur.am-ը պարզել է, որ ֆիզիկայի ուսուցիչ Արամ Ծատուրյանը ընդգրկված է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին կից հասարակական խորհրդի կազմում։
Արամ Ծատուրյանը նաև Գնահատման և թեստավորման կենտրոնի թեստաբանության բաժնի գլխավոր մասնագետ է։
Հարկ է նշել, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որևէ պաշտոնական հայտարարություն չի տարածել ֆիզիկայի ուսուցչի ձերբակալման առիթով։
Հարցական է Նախարարության լռությունը, քանի որ անառակաբարո արարք կատարելու հոդվածով ձերբակալված ֆիզիկայի ուսուցիչը նախարարի «խորհրդականն է», համենայն դեպս նրան կից խորհրդի կազմում է, որը պարտավորեցնող հաստիք է։
Արամ Ծատուրյանից բացի խորհրդի կազմում կա ևս 28 անձ տարբեր կառույցներից։