▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փախնելու է, գնա, մի ուրիշ երկրում հեծանիվ քշի ու ծիծաղի հայ ժողովրդի վրա»․ Էդգար Ղազարյան

«Ադրբեջանում էլի պատրաստություն է գնում, մամուլում էլի հաղորդագրություն տարածվեց, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացրել, կադրային տեղաշարժեր են բանակում, հանձնարարական է տրվել՝ ձեռնարկել անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներ՝ հնարավոր էսկալացիայի դեպքում»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ նշելով նաև, որ Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային միջոցների Հայաստանով անցման համար և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը ճանապարհներ են կառուցում և մտադիր են դրան հասնել ռազմական ճանապարհով: «Երբ ադրբեջանական ներխուժում լինի Հայաստան, Փաշինյանը փախնելու է Հայաստանից, գնա, մի ուրիշ երկրում հեծանիվ քշի ու ծիծաղի հայ ժողովրդի վրա։ Ասելու է՝ հիշո՞ւմ եք, որ ես հեծանիվ էի քշում ու զբաղեցնում ձեզ, այ էս օրվա համար էր, որ ձեզ թողնեմ դժբախտության մեջ, ես գնամ հեծանիվ քշեմ»,- նշել է նա:

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին