▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հավաքականը նորից պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային

Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլում սեփական հարկի տակ ընդունել էր Հյուսիսային Մակեդոնիային և 0-2 հաշվով պարտություն կրեց:

Մրցակցի կազմում խաղի հաշիվը 72-րդ րոպեին բացել է Բոյան Միլովսկին,իսկ 85-րդ րոպեին երկրորդ գնդակը Չանչարևիչի դարպասն է ուղարկել Իսնիկ Ալիմին։

Խաղի մեկնարկում հյուրերը կարող էին առաջ անցնել հաշվի մեջ. անկյունայինի խաղարկումից հետո հյուրերի խաղացող Բոյան Միլովսկին գնդակը երկրորդ փորձից ուղարկել է Օգնեն Չանչարևիչի դարպասը, բայց VAR-ով ստուգելուց հետո գլխավոր մրցավարը խաղից դուրս իրավիճակի պատճառով չարձանագրեց խփած գնդակը:

Առաջին կեսում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները մի քանի իրական գոլային պահեր ունեցան, սակայն մրցակցի դարպասը գրավել այդպես էլ չկարողացան… Սելարայանը,Բիչախչյանը հեռու տարածությունից բարձր հարվածեցին, ապա Միրանյանն անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով մի փոքր շեղ հարվածեց:

Երկրորդ կեսում  Բոյան Միլովսկին հակագրոհի արդյունքում հեռու տարածությունից գնդակն ուղարկեց Օգնեն Չանչարևիչի դարպասը: Ընդ որում, գրոհից րոպեներ առաջ արդեն մեր թիմի կազմում Էդուարդ Սպերցյանի նկատմամբ կանոների խախտումի արդյունքում ֆուտբոլիստը հայտնվել էր խոտածածկին, սակայն գլխավոր մրցավարն այդպես էլ չկանգնեցրեց խաղը:

84-րդ րոպեին, Իսմիկ Ալիմին կրկնապատկեց թիմի առավելությունը՝ հեռահար հարվածով գրավելով Հայաստանի հավաքականի դարպասը:

Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը չորս միավորով երկրորդ տեղում է, իսկ Հյուսիսային Մակեդոնիան 10 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին