▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զինվորի մահվան լուրն ու Երևանի կենտրոնի տոնակատարությունը». Էդիկ Բաղդասարյան

Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զինվորի մահվան լուրն ու Երևանի կենտրոնի տոնակատարությունը: Ոչ ոք չի ուզում լսի զինվորի մասին լուրը: Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ հայտնաբերվել է զինծառայող Աղասի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով: Ու այսպես պարբերաբար նման հաղորդագրություն է տարածում նախարարությունը, հետո Քննչական կոմիտեն կասի, որ զինվորն ինքնասպան է եղել: Նախարար Պապիկյանը գիտի՞, թե ինչու են իր զինվորներն ինքնասպան լինում: Ինչո՞ւ զինվոր կորցրած սպաները ինքնասպան չեն լինում, ինքը՝ նախարարը մտածո՞ւմ է ինքնասպան լինելու մասին»:

***

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօրվա Հյուսիսային պողոտան ա։
Կեր, խմի, կայֆավատ։
Մեղրիում զոհված զինվոր ունեինք այսօր։
Ազգ քյաբաբ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին