▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արմեն Մելիքբեկյանն իր բոլոր բացթողումները կբարդի նոր «պետրակովների» վրա»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի ֆուտբոլի աղետալի վիճակի թիվ մեկ պատասխանատուն և մեղավորը լուսանկարում պատկերված անձն է` Արմեն Մելիքբեկյանը` Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը...
«Պետրակովները» հենց իր հրավերով և շնորհիվ են նշանակվում ազգային հավաքականի մարզիչներ` կատարելով նաև նրա հրահանգները և «պետրակովներին» տուն ուղարկելով ոչինչ չի փոխվի... Նոր «պետրակովներ» կգան, ու Մելիքբեկյանն իր բոլոր բացթողումները և սխալները կբարդի նոր «պետրակովների» վրա...»։

***

Լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանն իր հոդվածից հատված է հրապարակել ֆեյսբուքյան էջում. «Պետրակովն արդեն անցյալ է, բայց մեր ֆուտբոլի հիվանդությունն իր հետ չի տանելու: Մենք մնալու ենք մեր խնդիրների հետ: Պետրակովը մեր պարտությունների մի փոքր մասն է միայն, գուցե 10 տոկոսը:
Իսկ Պետրակովից վերև պատասխանատուներ չկա՞ն:
Եթե ՀՖՖ-ն հեռացնում է Պետրակովին, ինչը միանշանակ ճիշտ և ուշացած քայլ էր, ապա պատրաստվո՞ւմ է նաև հեռացնելու երիտասարդական և ավելի փոքր տարիքային մյուս հավաքականների մարզիչներին: Այդ հավաքականները վերջին 5-6 տարիներին հատկապես կրում են խոշոր հաշվով պարտություններ պարտությունների հետևից»:

Դիտեք նաև՝

***

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին