Կեսգիշերին մոտ Էրևանում էին՝ Ղարաբաղում մի քանի օր մնալուց հետո: Ես հաճելիորեն հոգնած էի, բեռներս ոչ էնքան հաճելիորեն ծանր ու պատչրաստ էի «քցվել» առաջին իսկ հարմար տաքսին:
Մինչ մտածում էի, որ անգամ էս հոգնածության դեպքում չեմ նստելու կանգառամերձ տաքսի, մի տաքսի մոտեցավ, որի անվանման պահով սկսեցին ռեպլիկներ անել կանգառամերձ տաքսիների ձյաձյաները: Երևի դա էլ ուշադրությունս գրավեց: Անվանումը «Բարի»-ով էր սկսվում. հիմա չեմ կարողանում հիշեմ: Բարի եսիմինչ մի խոսքով:
Մոտեցա, երբ հարցրեցի «սչյոտչիկի» /հաշվիչի/ պահով, ասաց, որ չունի բայց ունի, ու ցույց տվեց ղեկի թվատախտակի ձախ ստորին հատվածը, որտեղ սովորաբար «սչյոտչիկներ» չեն լինում:
Շարժվեցինք, ու վարորդը սկսեց բացատրել, որ սկզբունքայնորեն «սչյոտչիկ» չի բանեցնում, որպեսզի պասաժիրին չխաբի: Զգացի, որ հետաքրքիր է լինելու. համենայն դեպս միջզգային հարաբերություններից էս անգամ չէի խոսելու տաքսիստի հետ : D )
Կոկիկ, բավականին կիրթ, հաաճելի վարորդը սկսեց բացատրել, որ բոլորը սովորած են ու հաշվիչներով են առաջնորդվում տաքսի ընտրելիս, բայց իրականում տաքսու հաշվիչից անարդար բան չկա. նախ կիլոմետրերն է ավելի արագ «գցում», հետո էլ հայտարարված 100 դրամի համար կմ-ն 120 - 130 են խփում: Վարորդը բացատրեց, որ «սչյոտչիկի» տակից գաղտնի ներքին կոճակ կա, և վարորդները իրականում դա են սեղմում, որ հօգուտ իրենց հաշվվի:
Վարորդը ինձ լրացուցիչ հանգստացրեց, որ դեռ ոչ ոք չի դժգոհել իր՝ կիլոմետրաժը թվատախտակի սարքով չափելու մոտեցումից, երբ ամեն անգամ վազքը ձեռքով բերվում է 0-ի:
Ես արձանագրեցի, որ անհավանական է, էլի, որ ժողովրդի ավել երկու կոպեկը սիրող վարորդը արդար, տվյալ դեպքում՝ ոչ թե հօգուտ իրեն, այլ հօգուտ ուղևորի աշխատի: Հարցուփորձ արեցի՝ արդյոք սերվիսում չեն դժգոհում իր էս մոտեցումից, որը պիտի որ հակասի «կորպորատիվ» շահերին...
Փոխարենը վարորդը ինձ ներկայացրեց իր մոտեցումների հայեցակարգը, որի համաձայն, կարճ ասած, «էս կատաղած մարդկանց մեջ փորձել մարդ լինել»՝ սպեցիֆիկ դրսևորումներով: Նա նաև մի քանի դրվագ պատմեց, թե ոնց է օգնել ծանր գրքերով ուղևորուհուն՝ ոչ միայն տեղ ասցնելով, այլև նրա բեռները ութերորդ հարկ բարձրացնելով: Ոնց է օգնել ընտանիքի հետ Գորիսի ճամփեքին մնացած ընտանիքին, չնայած ոչ «շլանգ», ոչ «տռոս» ունեցող ընտանիքի հայր էդ վարորդը մերժել է մեր տաքսիստի առաջարկը՝ բալոնը քանդել տանել մոտակա գազալցակայան լցնելու՝ ասելոց՝ ես հո խադավիկ չեմ: Մեկ այլ «ակուրատնի» տեսքով ուղևոր էլ ասել էր, որ գումար չունի, երբ մեր վարորդը այնուամենայնիվ նրան տեղ էր հասցրել: Բայց իջնելից ուղևորը մի 500-600 դրամ էր ուզել՝ «ջեբի ծախս»:
Առինջի կամրջի մոտ ահավոր վթար էր: Քիչ վերև էլ մի մարդ «ավարյոնին» միացրած կանգնել էր. մեր վարորդը թույլտվություն հարցրեց՝ էդ մյուս վարորդին օգնելու: Նրան «քաշեցինք» մինչև մոտակա բենզալցակայան:
Առավոտյան տեսա, որ ֆոտոապարատս կորցրել եմ, փորձեցի գտնել էդ «բարի» սերվիսը, որի ամբողջական անվանումը չէի հիշում: Սփյուռում ասացին,որ էդ սերվիսն էլ չի գործում: Չգիտեի ինչ մտածեի, բայց հասկացա, որ էդ միաժամանակ և շատ սվոորական և լրիվ արտասովոր ուղևորական պասաժից հետո ես ուրիշ ձևով եմ վերաբերվում վարորդներին էլ, հայերս էլ, երկրից էլ: Առհասարակ չեմ հիշում վերջին անգամ երբ էր տաքսիստը ինձ ստպել մտածել բարության, դրա դրսևորումների մասին: Ընդ որում՝ անձնական օրինակով:
Կեսգիշերին մոտ Երևանում էին՝ Ղարաբաղում մի քանի օր մնալուց հետո: Ես հաճելիորեն հոգնած էի, բեռներս ոչ էնքան հաճելիորեն ծանր ու պատրաստ էի «քցվել» առաջին իսկ հարմար տաքսին:
Մինչ մտածում էի, որ անգամ այս հոգնածության դեպքում չեմ նստելու կանգառամերձ տաքսի, մի տաքսի մոտեցավ, որի անվանման պահով սկսեցին ռեպլիկներ անել կանգառամերձ տաքսիների ձյաձյաները: Երևի դա էլ ուշադրությունս գրավեց: Անվանումը «Բարի»-ով էր սկսվում. հիմա չեմ կարողանում հիշեմ: Բարի եսիմինչ մի խոսքով:
Մոտեցա, երբ հարցրեցի «սչյոտչիկի» /հաշվիչի/ պահով, ասաց, որ չունի բայց ունի, ու ցույց տվեց ղեկի թվատախտակի ձախ ստորին հատվածը, որտեղ սովորաբար «սչյոտչիկներ» չեն լինում: Շարժվեցինք, ու վարորդը սկսեց բացատրել, որ սկզբունքայնորեն «սչյոտչիկ» չի բանեցնում, որպեսզի պասաժիրին չխաբի: Զգացի, որ հետաքրքիր է լինելու. համենայն դեպս միջազգային հարաբերություններից այս անգամ չէի խոսելու տաքսիստի հետ:
Կոկիկ, բավականին կիրթ, հաաճելի վարորդը սկսեց բացատրել, որ բոլորը սովորած են ու հաշվիչներով են առաջնորդվում տաքսի ընտրելիս, բայց իրականում տաքսու հաշվիչից անարդար բան չկա. նախ կիլոմետրերն է ավելի արագ «գցում», հետո էլ հայտարարված 100 դրամի համար կմ-ն 120-130 են խփում: Վարորդը բացատրեց, որ «սչյոտչիկի» տակից գաղտնի ներքին կոճակ կա, և վարորդները իրականում դա են սեղմում, որ հօգուտ իրենց հաշվի:
Վարորդը ինձ լրացուցիչ հանգստացրեց, որ դեռ ոչ ոք չի դժգոհել իր՝ կիլոմետրաժը թվատախտակի սարքով չափելու մոտեցումից, երբ ամեն անգամ վազքը ձեռքով բերվում է 0-ի: Ես արձանագրեցի, որ անհավանական է, էլի, որ ժողովրդի ավել երկու կոպեկը սիրող վարորդը արդար, տվյալ դեպքում՝ ոչ թե հօգուտ իրեն, այլ հօգուտ ուղևորի աշխատի: Հարցուփորձ արեցի՝ արդյոք սերվիսում չեն դժգոհում իր այս մոտեցումից, որը պիտի, որ հակասի «կորպորատիվ» շահերին...
Փոխարենը վարորդը ինձ ներկայացրեց իր մոտեցումների հայեցակարգը, որի համաձայն, կարճ ասած, «էս կատաղած մարդկանց մեջ փորձել մարդ լինել»՝ սպեցիֆիկ դրսևորումներով: Նա նաև մի քանի դրվագ պատմեց, թե ոնց է օգնել ծանր գրքերով ուղևորուհուն՝ ոչ միայն տեղ ասցնելով, այլև նրա բեռները ութերորդ հարկ բարձրացնելով: Ոնց է օգնել ընտանիքի հետ Գորիսի ճամփեքին մնացած ընտանիքին, չնայած ոչ «շլանգ», ոչ «տռոս» ունեցող ընտանիքի հայր էդ վարորդը մերժել է մեր տաքսիստի առաջարկը՝ բալոնը քանդել տանել մոտակա գազալցակայան լցնելու՝ ասելոց՝ ես հո խադավիկ չեմ: Մեկ այլ «ակուրատնի» տեսքով ուղևոր էլ ասել էր, որ գումար չունի, երբ մեր վարորդը այնուամենայնիվ նրան տեղ էր հասցրել: Բայց իջնելից ուղևորը մի 500-600 դրամ էր ուզել՝ «ջեբի ծախս»:
Առինջի կամրջի մոտ ահավոր վթար էր: Քիչ վերև էլ մի մարդ «ավարյոնին» միացրած կանգնել էր. մեր վարորդը թույլտվություն հարցրեց՝ այդ մյուս վարորդին օգնելու: Նրան «քաշեցինք» մինչև մոտակա բենզալցակայան: Առավոտյան տեսա, որ ֆոտոապարատս կորցրել եմ, փորձեցի գտնել էդ «բարի» սերվիսը, որի ամբողջական անվանումը չէի հիշում: Սփյուռում ասացին, որ այդ սերվիսն էլ չի գործում: Չգիտեի ինչ մտածեի, բայց հասկացա, որ այդ միաժամանակ և շատ սվոորական և լրիվ արտասովոր ուղևորական պասաժից հետո ես ուրիշ ձևով եմ վերաբերվում վարորդներին էլ, հայերս էլ, երկրից էլ: Առհասարակ չեմ հիշում վերջին անգամ երբ էր տաքսիստը ինձ ստպել մտածել բարության, դրա դրսևորումների մասին: Ընդ որում՝ անձնական օրինակով:
Դավիթ Պ. Վարդազարյան