▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսնության գաղտնիքը

wedding.am-ը գրում է. Բոլոր կանայք, վաղ թե ուշ, ցանկանում են ամուսնանալ, ստեղծել ընտանիք: Եթե ամուսնությունը հիմնված է սիրո եւ ընկերության վրա, ապա դա իդեալական տարբերակ է: Արեւմուտքում վերջին տարին մեծ տարածում են գտել առանց հարսանիքի եւ պաշտոնական փաստաթղթերի ամուսնությունները, որոնք, սակայն մեր իրականության մեջ դեռեւս տարածում չեն գտել: Հաճախ մարդիկ ամուսնանում են, որպեսզի ամրապնդեն հասարակության աչքերում իրենց փոխհարաբերությունները, սերը, քանզի միայն ամուսնության տարբերակն է պաշտոնապես վկայում այդ մասին:

Ամուսնության նպատակները
Կապել նրա ոտքը
Լինում են դեպքեր, երբ կինը միայն ամուսնության միջոցով կարող է իր կողքին պահել սիրած տղամարդուն եւ երկարացնել փոխհարաբերությունները:

Խելամիտ ամուսնություններ
Որոշ զույգեր, երկար տարիների համատեղ կյանքից հետո եզրահանգում են ամուսնանալու խելամիտ որոշմանը: Ընդ որում, հատկանշական է, որ դա ոչ թե զգացմունքների թելադրանք է, այլ ծայրահեղ անհրաժեշտություն:

Բոլոր ընկերներս ամուսնացել են
Սովորաբար այս պատճառով ամուսնանում են իրենց ուժերի մեջ անվստահ կանայք, որոնց համար կարեւոր է լինել մնացածների պես: Նրանք չեն ուզում տարբերվել ընկերուհիներից, չեն ուզում մենակ մնալ, իսկ ամուսնու ընտրության հարցը մղվում է ետին պլան:

Իսկ ինչու ոչ
Նման հարցադրումը ամուսնության գործում ոչ մի լավ վերջաբանի չի հանգեցնում: Հիմնականում ամուսնական առաջին ամիսների ժամանակ արդեն իսկ քննարկվում է ամուսնալուծության հարցը:

Պլանավորված ամուսնությունը որպես պլանավորված կյանքի մի մաս
Աղջիկը որոշում է, որ ինստիտուտն ավարտելուց հետո ամուսնանալու է: Ամուսնու թեկնածությունը, որպես կանոն, այդքան էլ չի կարեւորվում: Միայն անհրաժեշտ է, որպեսզի ապագա ամուսինն էլ իր հերթին նմանատիպ ձեւով պլանավորի իր կյանքը:

Եկել է ժամանակը
Աղջիկը կարծում է, որ արդեն ժամանակն է ընտրություն կատարել: Ընդ որում, տարիքը բացարձակապես կապ չունի, այդ եզրահանգմանը նա կարող է գալ ինչպես 18-ում, այնպես էլ 30-ից ոչ շուտ: Շատ հաճախ այս տարբերակը կիրառվում է ավանդապաշտ ընտանիքներում, որտեղ ամուսինների փոխարեն ընտրությունը կատարում են ծնողները:

Հաշվարկով ամուսնություններ
Սա ամուսնության հստակ կանխամտածված, չափած-ձեւած, պլանավորված տարբերակն է: Այսպիսի ամուսնության նպատակն է լուծել սեփական պրոբլեմները` հոգեբանական եւ նյութական: Հետաքրքրաշարժ է սակայն այն,որ, վիճակագրության համաձայն, հատկապես նման տարբերակով կնքված ամուսնություններն են ամենաերկարը եւ կայունը:

Երեխա ունենալու բնական պահանջ
Երեխա ունենալու ցանկությունը կնոջ մոտ հայտնվում է, որպես կանոն, ամուսնությունից հետո, սակայն լինում են բացառություններ: Երբ հայտնվում է նման ցանկություն, տրամաբանորեն հայտնվում է ամուսնանալու պահանջ, համենայն դեպս, մեր իրականության մեջ:

Այսպիսով, ինչու են կանայք ամուսնանում: Մարդկանց մոտ գենետիկորեն դրված է տոհմը, ազգը շարունակելու բնազդը: Դիտարժան է, որ բոլոր ժամանակներում ամուսնությունը կնոջ համար եղել է առավել կարեւոր, քան տղամարդու: Դա կապված է այն փաստի հետ, որ ամուսնանալով կինը հասարակության մեջ ձեռք է բերում ավելի բարձր դիրք, մինչդեռ տղամարդու սոցիալական դիրքը ոչ մի փոփոխության չի ենթարկվում: 'Տունը մնալու' վախը ապրել են կանանց ճնշող մեծամասնությունը, ի տարբերություն տղամարդկանց: Ամուսնության տարբերակը միշտ էլ եղել է ավելի ցանկալի, քան քաղաքացիական ապրելակերպը: Վերջինս կարող է ձգվել երկար տարիներ, իսկ հետեւանքները անկանխատեսելի են: Արժե արդյոք վտանգել սերը, մտերիմ հարաբերությունները եւ գրեթե կայացած ընտանիքը` ապրելով անկայուն եւ վտանգներով լի քաղաքացիական ամուսնությամբ: Կանանց ճնշող մեծամասնությունը չի դիմի այդ տարբերակին, եթե ունենա այլընտրանք: Բացի այդ, երիտասարդ ընտանիքները շատ հաճախ են ունենում խնդիրներ, որոնք կարելի է լուծել ընտանեկան օրենսգրքի օգնությամբ: Ամուսնացած կնոջ բոլոր պահանջատիրական իրավունքները ամրագրված ւ պաշտպանված են օրենքով:
Եւ ի վերջո, Աստծո կամոք ամուսնությունը հանդիսանում է ամենասերտ եւ ամենասուրբ կապը աշխարհի երեսին:

 

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին