«Ապրիլի 19-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով կենսաթոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատվել է ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանը։
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով Արթուր Արիստակեսյանը ազատվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ։ Արթուր Արիստակեսյանը Աշտարակի բաժնի պետ էր նշանակվել 2011 թվականից»,– գրում է թերթը Վանիկ Թանգամյանը երեկ, պատասխանելով թերթի թղթակցի հարցին, թե արդյո՞ք աշխատանքի ազատվելու պատճառը կենսաթոշակի անցնելն է, թե՞ այլ խնդիրներ էլ կան, ոստիկանության գնդապետն ասել է. «Հետաքրքիր աղջիկ ես հա, փոխանակ զանգես ասես՝ պարոն Թանգամյան, 60-ամյակդ շնորհավոր։ 60 տարուց ավել չէի կարող էլ աշխատել, այլ բան չկա այդտեղ, ուղղակի այլևս չէի կարող աշխատել, այլ խնդիրներ չկան։ Լավ, ժամանակ չունեմ»։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում