▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զվարճալի ու զավեշտալի...2224 թվականի Հայոց պատմության քննության հարցերը

Հարութ Ուլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«2224թ. Հայոց պատմության քննություն:

Թեմա` քոչարյանասերժական ժամանակաշրջան:

Հարցաշար`

 

1. Ո՞ր քաղաքում էր Սերժ Սարգսյանը հայտարարել, թե որքան ուզի, այնքան` կխփի:
2. Քանի՞ մականունավոր կար ԱԺ-ում:
3. Ո՞ւմ քննադատներին էր խոստանում բռնաբարել ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը:
4. Ի՞նչ էր ասում Սերժ Սարգսյանի տատիկը:
5. Ըստ Գալուստ Սահակյանի, ո՞ր հարաբերություններում բոլորը պետք է փոխհարաբերվեն:
6. Ժողովրդի կողքին կանգնած Գագիկ Ծառուկյանը ինչի՞ համար էր հպարտ:
7. Ըստ Սերժ Սարգսյանի, ո՞ր բանջարեղնն էր թարս բուսնում:
8. Ինչո՞վ չէր զբաղվում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
9. Ո՞ւմ էր ցանկանում բամփել Հովիկ Աբրահամյանը:
10. Ինչի՞ մեջ չկա էգ և որձ:
11. Ի՞նչ պատճառով Ռոբերտ Քոչարյանը 1999թ.-ի հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո հանդես չեկավ հայտարարությամբ:
12. Ո՞ւմ նկատի ուներ Գագիկ Ծառուկյանը, երբ հայտարարում էր, որ բարեկամությունը դա քաղաքական կատեգորիա չէ:
13. «Մեր տոնը խանգարում ես, որ ինչ անես», - ո՞ր տոնը նկատի ուներ Սերժ Սարգսյանը:
14. Մարմնի ո՞ր հատվածին էր սպառնում ձեռք տալ Մանվել Գրիգորյանը:
15. Ո՞ւմ փոխարեն էր Գալուստ Սահակյանը պատրաստվում ԱԺ մտնել:
16. Ո՞ր աղոթքին չէր տիրապետում Ռոբերտ Քոչարյանը:
17. Ո՞ր հարցապնդմանն էր Սերժ Սարգսյանը պատասխանել «իյա, իրո՞ք» արտահայտությամբ:
18. Նախարարներից ո՞ւմ կնոջ լուսանկարներն էին պարբերաբար գերում համացանցը:
19. Ըստ Մանվել Գրիգորյանի, ո՞վ էր վերջին բոլշևիկը:
20. Ո՞ւմ վարչապետ դառնալու համար էր աղոթում ՀՀԿ տատիկը»:

 

2-րդ միջանկյալ քննության հարցաշար

1. Ո՞ր նախարարի հետ էր կապված այտերը քաշելու լուրը:
2. Ինպե՞ս էր ԱԽՔ-ի մականունը:
3. Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին մեծերի մարմնի ո՞ր մասն էր առաջարկում բռնել:
4. Ո՞վ ուներ իրավունք` շեշտելու Գալուստ Սահակյանի անունը:
5. Ո՞ւմ  «չաթլախ» անվանեց Արմեն Ռուստամյանը:
6. Ո՞վ էր կրակոտ երկիտասարդը:
7. Ծիծեռնակաբերդում ո՞ւմ հետ էր աղոթել Րաֆֆի Հովհաննիսյանը:
8. «Սիսթեմ օն դաուն» խմբի համերգի պատճառով առավոտյան ժամը քանիսի՞ց պիտի փակ լինեին փողոցները:
9. Ի՞նչ էր Սերժ Սարգսյանը արգելել հոլովել:
10. Վլադիմիր Պուտինի այցելության կապակցությամբ ի՞նչ էր արգելվել Գյումրիում:
11. Ինչի՞ց չէր գայթակղվել Գալուստ Սահակյանը:
12. Մենք կրկեսի վերածելու ի՞նչ չունենք:
13. «Կապկցությամբ», «ոլոլոլորտներ», - ո՞վ էր այս ոսկեղենիկ բառերի հեղինակը:
14. Ըստ Վովա Գասպարյանի, «թեժ աշնան» համար ինչպիսի՞ ցնցուղներ կան:
15. Ո՞ւմ ծոցում պետք է թուրքերը վավերացնեին հայ-թուրքական արձանագրությունները:
16. Ի՞նչ պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի «մի տեսակ տխո՞ւր ես, Րաֆֆի» հարցին:
17. Ինպիսի՞ն պետք է լիներ մահապատիժը:
18. «ԷլեկտրիկԵրևան» ցույցերի ժամանակ ցուցարարները Արմեն Աշոտյանին պարբերաբար ի՞նչ «բարեմաղթանք» էին վանկարկում:
19. Ո՞վ էր շլյապայով երիտասարդը:
20. Ըստ Սեյրան Սարոյանի, բացի իրենից էլ ո՞վ ուներ հայհոյելու իրավունք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее