«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին, «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանին, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանին և քաղաքագետ Գագիկ Համբարյանին:
Հակոբյանը պահանջում է հրապարակել հերքում և ներողություն խնդրել պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող վիրավորական և զրպարտող արտահայտությունները: Նա «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց, որ 4 անձանց էլ դատի է տվել նույն պատճառով` զրպարտության համար. «Ակնհայտ սուտ տեղեկություն են տարածել իմ վերաբերյալ` ծխախոտի մաքսանենգության մասին»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում
Դիտեք նաև՝