«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ըստ շրջանառվող լուրերի, երկու օր առաջ աշխատանքային այցով Շիրակի մարզ էր գնացել զրահաբաճկոնով։ Ի պատասխան «Ժամանակի» հարցին՝ որն էր գյուղացների հետ հանդիպմանը զրահաբաճկոնով ներկայանալու նպատակը, վարչապետը զգուշանո՞ւմ էր ինչ-որ բանից, Հովիկ Աբրահամյանի օգնական Տիգրան Աբրահամյանն ասաց. «Ես պաշտոնապես ասում եմ որ զրահաբաճկոն կրելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Հովիկ Աբրահամյանը զրահաբաճկոնով չի եղել»:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում