«Իրավունք» թերթն այսօր «Բամբասանք» խորագրի ներքո գրում է. Ասում են` առաջիկա օրերին ԱՄՆ-ից վերադարձող Զարուհի Փոստանջյանը «խաբար» է ուղարկել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին` շտապ ազատել խմբակցության ղեկավարի աշխատասենյակը, որովհետև վերադառնալուց հետո ինքը կրկին պատրաստվում է ստանձնել խմբակցության ղեկավարի պաշտոնը: Աշխատասենյակի հարցում իր շտապողականությունը Զ.Փոստանջյանը բացատրել է նրանով, որ Ռ.Հակոբյանը շատ է ծխում և երբեմն ոգելից խմիչքներ է հրամցնում իր հյուրերին, դրա համար էլ անհրաժեշտ է, որպեսզի իր վերադառնալուց հետո ապագա աշխատասենյակը լավ օդափոխված լինի:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Իրավունք» թերթի այսօրվա համարում