▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԶՊՄԿ-ն օգնում է պատիժ կրող անձանց վերասոցիալականացմանը

Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2023-2026 թթ․ ռազմավարությունում» նախատեսված է  պատժիչ քաղաքականությունից անցնել վերասոցիալականացման քաղաքականության։ Դրան նպաստում են նաեւ  բանտերում կազմակերպվող  կրթա-մշակութային ձեռնարկները, որոնցից մեկն էլ կինոցուցադրությունն է։

«Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ն ՝ «ԷԼ-ՄԱՐ  նորարարական  ստեղծագործական արվեստի ինստիտուտ» կրթա-մշակութային  ՀԿ-ի հետ Հայաստանի 10 քրեակատարողական հիմնարկներից  9-ում կազմակերպել է կինոդիտում, որից հետո պատիժ կրող անձինք  հանդիպում-քննարկումներ են ունենում ֆիլմի ստեղծագործական կազմի հետ։

Առաջին անգամ քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվող ծրագրին աջակցել է  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամը։

«Դիմեցինք՝ չմերժեցին, ինչի համար հատկապես շնորհակալ ենք  հիմնադրամի տնօրեն, կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանին։  Մասնավոր ոլորտին  նույնպես պետք է ներգրավել  նման միջոցառումներին,  որպեսզի հետագայում՝ պատժի կրումից հետո՝ դատապարտվածները  կարողանան տեղավորվել աշխատանքի։ Նրանց մերժում են դատապարտված լինելու հանգամանքով»,-«Արյան կանչը» ֆիլմի դիտումից հետո կազմակերպված քննարկմանն ասել է «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի նախագահ Իրինա Մանուկյանը։

ԶՊՄԿ-ի  լրատվական բաժնի պետ Արայիկ Մարգարյանը էլ կարծիք է հայտնել, որ սկսված համագործակցությունը շարունակական կլինի։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее