▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռու մարզում 8 տարեկան տղա է մահացել

Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ ժամը 09։00-ին հայրը՝ Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Կ․ Ս-ն, մահացած վիճակում «Սպիտակ» բժշկական կենտրոն է տեղափոխել իր 8-ամյա որդուն. հայրը բժիշկներին հայտնել է, որ երեխան գիշերը ջերմել է։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ երեխան մահացել է իրենց տանից «Սպիտակ» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее