ՔՊ-ական նոր պատգամավորներից մեկը շփոթեց ՌԴ դեսպանատան համարանիշներով մեքենան Լատվիայի պատվո հյուպատոսի մեքենայի հետ
«Ուժեղ Հայաստանի» անդամ Դավիթ Ղազինյանին պատգամավոր Միքայել Խաչատրյանը հարց ուղղեց, թե վերջինս ինչո՞ւ էր երթևեկում ռուսական դեսպանատան կարմիր համարանիշներով մեքենայով։
«Հիմա դարակազմիկ բան եմ ասելու։ Ցավոք սրտի, դրանք չեն եղել ՌԴ դեսպանության, այլ Լատվիայի պատվո հյուպատոսությանը։ Մեքենան չի եղել իմ սեփականությունը, եղել է Լատվիայի պատվո հյուպատոսի մեքենան։ Ես դա չեմ վարել անընդհատ․․․ Լատվիայի հյուպատոսն իմ ընկերն է, քաշվավ էդ տղեն, իմ ընկերն իմ մեքենան է վերցրել, ես՝ իր․․․»,- ասաց Ղազինյանը։


