Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի զրույցը. Զուրաբյանը մեղադրում է Նիկոլին ու Բագրատյանին:
Ձայնագրության մեջ առկա ձայներից, ենթադրվում է, որ խոսակցությունը տեղի է ունեցել սրճարանում:
Զրույցը ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության վերաբերյալ է:
Ստորև ներկայացնում ենք ձայնագրության սղագրությունը.
«Զուրաբյան. Այլընտրանքը մի տարբերակը էն ա, որ այնուամենայնիվ մենք թեկնածու դնենք, որը ընդամենը կապահովի թիմի գործունեությունը, այսինքն, հասկանում ես, եթե Լևոնը չի ամոթ չի, հիմա տեսական եմ խոսում,այդպիսի թեկնածուին ամոթ չի 7, 10 % հավաքելը, դա խայտառակություն չի, հասկանում ես:Նիկոլը եթե դնի տանելու է լրիվ էտ ուղղությամբ, ինքն էլ Բագրատյանն էլ պատրաստվել են լրիվ ոչնչացնել ԲՀԿ-ին (պարզ չի լսվում):
Օսկանյան. Բագրատյանն էլ ա՞ էտ թևից:
Զուրաբյան. Բագրատյանը մեր քննարկումներում ընդհանրապես հրաժարվում ա, ասում ա ինձ քաղաքական մարտավարություն չի հետաքրքրում, ինքը ասում ա մարտավարության առումով կարելի ա ինչ-որ բաներից չխոսել: Դե ես մի քիչ դեմագոգիա եմ դա համարում, բայց այնուամենայնիվ արդեն ես իրան մարտավարության արգումենտներ չեմ բերում:
Օսկանյան. Ջահանգիրյանը ո՞ւր է, Լևոն:
Զուրաբյան.Ջահանգիրյանը լրիվ մեր գծի մեջ է, իրականում հիմնական թիմը լրիվ մեր գծի մեջ է, ուղղակի կա 2 հատ վառ անհատականություն, ասենք Հրանտն ա ու Նիկոլը, ու իրանց վրա էլ են աշխատում, իրանք, վերջը:Իրանք, հասկանում ես, նորից եմ ասում մի քիչ ոչ ստանդարտ իրավիճակ է: Կոնգրեսը, Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ կարողանում էր պահել քաղաքացիական հասարակությունը, այսպես ասեմ էլի, ոչ հակառուսական հատվածում, մի քիչ է տենց արևմուտքին քննադատելով, որ ինքը աչք ա փակում այս ամենինչի վրա ու նաև կարողանում էր ինչ-որ ձևով ասել, որ դե մարտավարություն ա, ԲՀԿ-ի հետ մենք կարանք գնանք սդելկաների, չնայած իրանք էլ են մարտի, չգիտեմ ինչ, բան, հարցեր կան ավելի լավ ա ռեժիմից պոկենք: Սա հաջողվել ա, բայց եթե ինքը չի առաջադրվում, արդեն դառնում ա լրջագույն պրոբլեմ ու դուք կհայտնվեք 2 ֆրոնտի մեջ:
Օսկանյան. Գիտեմ,դուք կուսեք կփոխեք մեթոդիկան, արդեն Բարգավաճի չէ՞, ձեր մոտ արդեն Բարգավաճի վրա պիտի հարված գնա, որ կարողանաք մոբիլիզացնել:
Զուրաբյան. Նայի շատ հեշտ կլինի, եթե ասենք Լևոնը չի առաջադրվում, սկսվում ա թե ինչ մարտավարություն ա պետք: Նիկոլն էլ, Բագրատյանն էլ շատ հստակ ծրագրով են գալու, ասելու են դնենք մորթենք սաղին:
Օսկանյան. Նաև ձեզ են մեղադրելու էլի, որ էն ժամանակ Բարգավաճի հետ սիլիբիլի էիք անում:
Զուրաբյան. Բա ոնց դնենք մորթենք, վերջ:Ու դա շատ ընկալվող բան ա, հիմա համ էլ միշիկական էս պրոպագանդայի շնորհիվ մեր շարքերի մեջ էլ ներմուծվել ա էն բանը, որ կենգրեսի սաղ պրոբլեմն էն էր, որ գնացին ԲՀԿ-ի հետ համագործակցության:Հասկանում ես, շատ հեշտ կլինի, ուրեմն ներսից իրանք են գործելու, դրսից Միշիկները, պլյուս արդեն դուրս եկածները՝ Արամ Սարգսյան, Դավիթ Շահնազարյան, բան և այլն, և այլն, դառնալու ա շատ դժվար կառավարելի բան»: