«Ի՞նչ է սպասվում ապրիլի 28-ից հետո: «Երբ հարցնում ես` բա հաջորդ քայլը ո՞րն է լինելու, ասում են` հիմա պետք չէ այդ մասին խոսել, սրանք անենք` նոր. հիմա քննարկում ենք տեխնիկական հարցերը, թե որ թեմաները պետք է առաջնային լինեն ամսի 28-ի ԱԺ նիստի ժամանակ, ինչ շեշտադրումներով: Սկսելու ենք «Նաիրիտից»՝ ավարտենք գազի, օֆշորի թեմաներով, զուգահեռ էլ միտինգներ ենք անելու, հետո` տեղում կերեւա»,-ասաց ոչ իշխանական 4 ուժերի քննարկումներին մասնակցող մեր զրուցակիցը: Գրում է «Հրապարակը»:
Շուրջօրյա միտինգները ձեզ չե՞ն վախեցնում՝ հարցրինք իշխանության ներկայացուցչին: «Չէ, Զորավարն էս անգամ էլ Ծառուկյանին կտանի Եղեռնի հուշարձանի մոտ աղոթելու»:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում