▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զորամասի բուժկետում մահացած կուրսանտը 10 օր առաջ էր անցել ծառայության

Զորամասի շարահրապարակում ինքնազգացողությունը վատանալուց հետո մահացած 19-ամյա Սարգիս Ափինյանը Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից էր: Asekose.am-ի տեղեկություններով` Սարգիսը 10 օր առաջ էր անցել Լուսակերտի զորամասում ծառայության:

Սարգիս Ափինյանը ընտանիքի կրտսեր երեխան էր, ունի իրենից մեծ երկու քույր, հայրը կապիտան է:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ կուրսանտ Սարգիս Ափինյանի մահվան հանգամանքները պարզելու համար:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее