▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող օգնությունը կազմում է ամսական 860 դրամ.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վանաձորի քաղաքապետարանը ՀՀ սահմանների պաշտպանության եւ մարտական գործողությունների ժամանակ զոհված եւ վիրավորված զինծառայողների ընտանիքներին ամեն տարի տրամադրում է միանվագ օգնություն:

Քաղաքապետարանը յուրաքանչյուր ընտանիքի տարեկան տրամադրել է միանվագ 10 300 դրամ, որը բաժանելով ամիսների՝ կկազմի շուրջ 860 դրամ: Ցուցակում ներառված է 200 հոգի, որոնցից 150-ին է օգնություն տրամադրվում, մնացածը Հայաստանում չեն:

Ինչ սկզբունքով է Վանաձորի քաղաքապետարանը բաժանում այդ գումարը, քանի հոգու է բաժանում, ինչ նպատակով են զոհված զինծառայողների եւ ազատամարտիկների ընտանիքները ծախսում սիմվոլիկ այդ գումարը, պարզել է ՀԺ-ն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее