▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զոհված երեխաների մյուս եղբայրը գլխի բեկորային վնասվածք ունի, մայրը` օնկոլոգիական հիվանդություն. ընտանիքը տուն է փնտրում

Բռնի տեղահանված արցախցիների հարցերով կամավոր հիմունքներով զբաղվող Աննա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եկեք էլի, ահավոր շտապ գործ ունենք.
Մասիս քաղաքում շտապ բնակարան է պետք՝ զոհված բալիկների ընտանիքի համար:

Հրաշքով փրկված երրորդ եղբայրը վեց տարեկան է ընդամենը, բեկորային վնասվածք ունի գլխում, առաջին վիրահատությունն արված է, երկրորդին են սպասում, բալիկը ամեն ինչ տեսել է ու նաև հոգեբանի կարիք ունի, նրանց մայրիկն էլ օնկոլոգիական խնդիր ունի: Բնակարանի համար կվճարվի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее