«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ զինված խումբը հենց այնպես չէ Նորք Մարաշում առանձնատուն վարձել, տեղեկացրեց գործից տեղյակ մեր զրուցակիցը: «Վարձակալված բնակարանից փոքր-ինչ այն կողմ սպորտդպրոց կա, ձերբակալված խմբի անդամները գնացել են այդ դպրոց, պայմանավորվել, որ ուշ ժամերին պետք է գնան, պարապեն տրենաժորների վրա:
Ի դեպ, բանդայի պարագլխին՝ Իսպանիայում ապրող, ապա այս տարվա փետրվարից Հայաստան տեղափոխված Արթուր Վարդանյանին ճանաչել է նաեւ Արսեն Ջուլֆալակյանը: Նա ինձ պատմել է, որ Իսպանիայի դեսպանի՝ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառմանը Արթուրը քաղաքական ելույթ է ունեցել՝ շատ ագրեսիվ հայաստանյան իշխանությունների հասցեին, ինչն էլ աշխարհի չեմպիոն ըմբշամարտիկին նյարդայնացրել է:
Նա Վարդանյանին բնութագրում էր որպես ամբիցիոզ, ոչ ադեկվատ, վտանգավոր մարդու»:
Ի դեպ, Իսպանիայում ՀՀ դեսպանը նախկին ԲՀԿ-ական Ավետ Ադոնցն է, որը ժամանակին Քոչարյանի «սարատնիկներից» էր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում