▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինված խմբում կան անուններ, որոնց համար նույնիսկ ամաչում ես.«Իրատես de facto»

 

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե Նոր Մարաշում վնասազերծված խմբի տարածականություն անչափ մեծ է, հայտնի անունները՝ շատ: Ընդ որում, գործից լավատեղյակները պնդում են, որ արտաքին հետք գրեթե չկա, «թելերը» ներքին են:

«Կան անուններ, որոնց համար նույնիսկ ամաչում ես»,-արձանագրում են նրանք: «Բանդայի կազմակերպիչները մտածել են, որ օգտագործելով այս մի «Հունանյանին», հնարավոր կլինի տապալել հանրաքվեն եւ այս իշխանություններին, որովհետեւ հիմնական քայլերը պլանավորել էին դեկտեմբերի 1-ին, երբ հայտարարված էր մեծ միտինգ, իսկ Սերժ Սարգսյանը մեկնելու էր Փարիզ: Այդ արկածախնդիրները նպատակ են ունեցել Փարիզից վերադարձող ինքնաթիռը խփել հաուբիցով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее