▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զբոսաշրջությա՞ն, թե՞ խոպանի պատասխանատու

Դեպի «Շիրակ» օդանավակայան «Պոբեդա» ավիաընկերության թռիչքներով ակնկալվում է ավելացնել ջավախքցիների հոսքը դեպի Շիրակի մարզ... Այս մասին երեկվա իր ասուլիսում ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը:

Ինչպե՞ս արձագանքել Հայաստանի զբոսաշրջության պատասխանատուի այս խոսքերին...Ցավալին ոչ միայն այն է, որ Զարմինե Զեյթունցյանը Հայաստանում մի քանի ժամ անցկացնող ու «Շիրակ» օդանավակայանն իբրև տրանզիտ օգտագործող Ջավախքի բնակիչներին զբոսաշրջիկ է ընկալելու ու այն ներառելու վիճակագրության մեջ...

Մտահոգիչ է փաստը, որ ՀՀ զբոսաշրջության պատասխանատուն, կարծես , չի  ընկալում, որ ջավախքցիները    «Շիրակ» օդանավակայանով ու  «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռներով խոպան են գնալու, ոմանք էլ գուցե արտագաղթելու են...Ու «Պոբեդա»ժի էժան տոմսերով  արտագաղթելու են ոչ միայն Ջավախքից, այլև Հայաստանի տարբեր բնակավայրերից...

Լավ է, որ Զարմինե Զեյթուցյանը Երևանից, Լոռիից, Սյունիքից և Հայաստանի  այլ մարզերից «Շիրակ» օդանավակայանով Մոսկվա ուղևորողներին էլ ներքին զբոսաշրջիկ չի համարում ու ասում՝  «Պոբեդա» ավիաընկերության թռիչքներով ակնկալվում է ներքին տուրիզմի զարգացում...

Եվ հիմա ի՞նչ՝ Զարմինե Զեյթունցյանը մեր տուրիզմի՞, թե՞ խոպանի պատասխաատուն է...

 

Հեղինակ՝ 

Ա.Գրիգորյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее