▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զբաղվում են անօդաչու թռչող սարքերի վնասազերծման համակարգերի ստեղծմամբ

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների հայ բարձրակարգ մասնագետների մի խումբ արդեն զգալի ժամանակ Է՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ զբաղված Է անօդաչու թռչող սարքերի վնասազերծման համակարգերի ստեղծմամբ։ Ըստ լուրերի՝ աշխատանքները մեծ թափով առաջ են ընթանում, և ՏՏ ոլորտի մասնագետները համոզված են, որ կարճ ժամանակում իրենց կհաջողվի համապատասխան սարքերը ստեղծել և տեղական ձեռնարկությունների բազայի հիման վրա հնարավոր կլինի սկսել դրանց արտադրությունը և մատակարարումը Հայաստանի զինված ուժերին։ Ի դեպ, ոլորտի պատասխանատուները և ՏՏ մասնագետները այս նախաձեռնությամբ ոգևորված պլանավորում են գիտահետազոտական ինստիտուտ հիմնել, որը բացառապես կզբաղվի պաշտպանության համար անհրաժեշտ տեխնոլոգիաների մշակմամբ։ Նման կառույցը կարող է լավ խթան դառնալ երիտասարդ տաղանդավոր գիտնականների բացահայտման և նրանց պոտենցիալն օգտագործելու համար»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее