«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը նախօրեին ՀՀ նախագահի նստավայր է գնացել՝ Սերժ Սարգսյանի հետ պաշտոնական զրույցի։ Ինչպես հայտնի է՝ հենց Յոլյանն է նշանակվելու ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար։
Երվանդ Զախարյանն օրեր անց կլքի իր աթոռը, քանի որ արդեն տարիքը «չի ներում»՝ շարունակելու նախարարական աշխատանքը։ Դե, իսկ Յոլյանը Սերժ Սարգսյանի հետ բավականին ջերմ հարաբերություններ ունի, եւ ենթադրվում է, որ Լեւոն Յոլյանի՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար նշանակվելու մասին առաջիկա օրերին կհայտարարվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում