▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զավեշտալի պատմություններ PR-ի նկատմամբ մեր պաշտոնյաների սիրո մասին. «Հրապարակ»

«PR-ի նկատմամբ մեր պաշտոնյաների սերը երբեմն զավեշտի է հասնում: Հատկապես աչքի են ընկնում կառավարության անդամները: Առողջապահության նախարարը, օրինակ, տեսախցիկների առաջ կերպարանափոխվում է, նրա PR-ով զբաղվողների թիմի մասին տարբեր զավեշտալի պատմություններ են անում: Նա, PR նկատառումներից ելնելով, երբեմն անգամ անձամբ է պատասխանում նախարարության թեժ գծի ահազանգերին: Այս առումով նրանից հետ չի մնում գյուղատնտեսության նախարարը՝ Սերգո Կարապետյանը, ով, ասում են, PR-ի վրա ամենից շատ ծախսող նախարարներից է: Նա, ակնհայտորեն, ամենաշատն է երևում հեռուստաընկերությունների, հատկապես Հ1-ի, լուրերի եթերում:

 

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որ նախկին տարիներին բավականին համեստ էր այս առումով, հիմա չկա օր, որ չհայտնվի լուրերում, չկա օր, որ հրապարակային միջոցառումների չմասնակցի: Դպրոցի վերջին զանգ, հուշարձանի բացում, ժամանակակից տեխնոլոգիաներին նվիրված կոնֆերանս, դեսպանների ընդունելություն, կանանց տոնին նվիրված միջոցառում և այլն: Միայն երեկ «Հրապարակի» էլեկտրոնային փոստը 7 հաղորդագրություն է ստացել ՊՆ լրատվության վարչությունից՝ տարբեր բովանդակությամբ, բայց մի առանձնահատկությամբ՝ դրանց մեծ մասը ոչ մի առնչություն չունի պաշտպանական համակարգի և բանակի բուն գործառույթների հետ. այցելություններ, ընդունելություններ, հանդիպումներ: Պաշտոնյաների PR ճիգերին հետևելիս դժվար է հետևություն չանել, որ ամեն ինչ արվում է պաշտոնը պահպանելու, գուցե ավելի բարձր կարգավիճակ ձեռք բերելու համար»,–գրում է թերթը։

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее