Այսօր ՀՀ Ազգային Ժողովում` հայտարարությունների ժամանակ, փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել: ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանի ելույթի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը դուրս էր գալիս նիստերի դահլիճից ու լեզվակռվի բռնվեց հանրապետական խմբակցության կին պատգամավորների հետ: Ինչպես հաղորդում է Նյուզ.am-ը, լեզվակռվին մասնակից էին Շուշան Պետրոսյանը, Ռուզաննա Մուրադյանը, Նաիրա Կարապետյանը:
Անդրադառնալով նույն վեճին` Առավոտ.am-ը գրում է, որը միջադեպը տեղի է ունեցել ՀՀԿ-ական պատգամավորներ Մարգարիտ Եսայանի, Շուշան Պետրոսյանի և «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջև: ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանի ելույթի ժամանակ, երբ վերջինս նախագահական ընտրությունների մասին էր խոսում, Զարուհի Փոստանջյանը և Ռուբիկ Հակոբյանը վեր կացան, որպեսզի դուրս գան դահլիճից: Մինչ դուրս գալը՝ Զարուհի Փոստանջյանը միջանցքում կանգնեց և ժեստիկուլյացիաներով ինչ-որ բաներ էր փորձում ասել` հավանաբար, հակադարձելով Շահգգելդյանին: Այդ ընթացքում Մարգարիտ Եսայանն ու Շուշան Պետրոսյանը Փոստանջյանին խորհուրդ էին տալիս ճանապարհի կեսից չկանգնել և դուրս գալ, ինչը որ ցանկանում էր անել: Փոստանջյանն էլ վրդովվել է` ասելով. «Կուզեմ դուրս կգամ, կուզեմ` կմնամ»: