«Զարուհի» տեսահոլովակը ներկայացնում է Զարուհի Պետրոսյանի ողբերգական պատմությունը:
Հիշեցնենք, որ Մասիսում բնակվող 19-ամյա Զարուհին պարբերաբար ենթարկվել էր ծեծի` ամուսնու և սկեսուրի կողմից, իսկ 2010 թվականի հոկտեմբերի 1-ին ընտանեկան բռնության արդյունքում ստացված գանգուղեղի վնասվածքի հետևանքով մահացել էր հիվանդանոցում: Զարուհու ամուսինը` Յանիս Սարկիսովը դատապարտվել է10 տարվա ազատազրկման:
Երգը մշակվել է իրանցի երաժիշտ Ասադուկի հետ համատեղ: Տեսահոլովակի հեղինակը վանաձորցի ռեժիսոր Րաֆֆի Ղազարյանն է: