▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարմանալի նիստ. ընդդիմադիր պատգամավորները հարցեր չունեին.168.am

 

Այսօր ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2013թ. բյուջեի կատարողականի քննարկումը շատ անսպասելի ավարտվեց. նախարար Արտեմ Ասատրյանի զեկույցից հետո, երբ պատգամավորներին հնարավորություն է ընձեռնվում հարցեր ուղղելու ոլորտում իրականացված ծրագրի ու խնդիրների վերաբերյալ, հանկարծ պարզվեց, որ ներկա պատգամավորները հարցեր չունեին նախարարին և նիստը հայտարարվեց ավարտված: Հանձնաժողովների համատեղ նիստին ներկա էին ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը, ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսայնը, ընդդիմադիրների շարքերը համալրած ՕԵԿ-ական Իշխանը Խաչատրյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ: Սոցիալական ոլորտին հատկացվում է բյուջեի մոտ 25%-ը: Եվ առնվազն տարօրինակ էր, որ պատգամավորները հարցեր չունեին նախարարին, թեև թվում էր, որ այս նիստում պետք է ամենաբուռն քննարկումներից մեկը ծավալվի: Լ.Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում այս «անհետաքրքիր» իրավիճակը պայմանավորեց նրանով, որ բյուջեի կատարողականն էր ներկայացվում, թվերը հստակ տրված են և ամեն ինչ «իդեալական» է ներկայացվում: 

168.am-ի փոխանցմամաբ` այսօր ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2013թ. բյուջեի կատարողականի քննարկումը շատ անսպասելի է ավարտվել. նախարար Արտեմ Ասատրյանի զեկույցից հետո, երբ պատգամավորներին հնարավորություն է ընձեռնվել հարցեր ուղղելու ոլորտում իրականացված ծրագրի ու խնդիրների վերաբերյալ, հանկարծ պարզվել է, որ ներկա պատգամավորները հարցեր չեն ունեցել:

Հանձնաժողովների համատեղ նիստին ներկա էին ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը, ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսայնը, ընդդիմադիրների շարքերը համալրած ՕԵԿ-ական Իշխանը Խաչատրյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ: Սոցիալական ոլորտին հատկացվում է բյուջեի մոտ 25%-ը: Եվ առնվազն տարօրինակ էր, որ պատգամավորները հարցեր չունեին նախարարին, թեև թվում էր, որ այս նիստում պետք է ամենաբուռն քննարկումներից մեկը ծավալվի: Լ.Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում այս «անհետաքրքիր» իրավիճակը պայմանավորել է  նրանով, որ բյուջեի կատարողականն էր ներկայացվում, թվերը հստակ տրված են և ամեն ինչ «իդեալական» է ներկայացվում: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее