Հաղորդավար Տիգրան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Պարզվում է՝ ZARA-ից հագուստ գնելիս պետք է պարզել՝ ամռանը հագնելու համար է, թե ոչ, նաև պետք է քրտնագեղձի անալիզ հանձնել, այլապես ձեր գնած հագուստը, մեկ շաբաթ անց, առաջին լվացումից հետո կգունաթափվի: Քիչ է, որ անորակ հագուստ են վաճառում, դեռ մի հատ էլ «հեքիաթ են» պատմում՝ իբր մարմնի հետ շփումից տաբատի կտորը գունաթափվել է: Ստացվում է իմ գնած տաբատը մեկանգամյա օգտագործման համար է, կամ էլ պետք է կրել միայն ձմռանը»:
«ZARA-ից հագուստ գնելիս՝ պարզվում է պետք է քրտնագեղձի անալիզ հանձնել». Տիգրան Հարությունյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet