▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Յուղոտ կտորից» չեն հրաժարվում. ովքե՞ր են առողջապահության համակարգի կոռումպացվածները

«Ժամանակ» թերթը գրում է. «Առողջապահության համակարգում շարունակում են պաշտոնավարել անձինք, ովքեր տարիներ շարունակ ասոցացվել են կոռուպցիայի հետ եւ պետական տարբեր ծրագրերի միջոցով միլիոնատերեր են դարձել։ Հեռանալ չի պատրաստվում ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանը։

 

 

 

 

 

 

 

 

Իր «յուղոտ» պաշտոնին չի ցանկանում հրաժեշտ տալ նաեւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Գեւորգ Կոստանյանի եղբայրը՝ ԱՆ լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանը, որին հեռացնելու ցանկություն կար դեռեւս նախկին նախարար Լեւոն Ալթունյանի ժամանակվանից, սակայն ապարդյուն։ Կարեն Կոստանյանը շատ խոր արմատներ է գցել համակարգում։

 

 

 

 

 

 

 

Հեռանալ չի պատրաստվում եւ իր հեռացումը պահանջող նախարարի պահանջի շուրջ մեծ աղմուկ է բարձրացրել ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Միհրան Սեւումյանը։

 

 

 

 

 

 

 

Որոշ տեղեկություններով՝ տարեկան 560 միլիոնից ավելի գումար է շրջանառվում այդ ՊՈԱԿ-ում, սակայն այդ գումարի բաշխումը իրականացվում է անհասկանալի մեխանիզմներով եւ անարդյունավետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее