«Իրավունք» թերթը գրում է. «Կիրակի օրը՝ գործընկերոջ վրա հրազենային մահացու կրակոցներ արձակելուց հետո ինքնասպան եղած Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ») ընտանիքը վստահ է, որ նա 4.000.000 ԱՄՆ դոլար պարտք չի եղել ո´չ Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո), ո'չ էլ այլ անձի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հարություն Ղարագյոզյանի և նրա ընտանիքի անդամների շահերը ներկայացնող փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը:
Իսկ թե ինչն էր վիճաբանության բուն պատճառը, այս պահին կդժվարանամ ասել: Ես նոր եմ ներգրավվել այս գործում, և հաշվի առնելով ու հարգելով Ղարագյոզյանների ընտանիքի սուգը, այլ մանրամասներ դեռ չենք քննարկել: Կարող եմ միայն ասել, որ ընտանիքը պատրաստվում է հայց ներկայացնել դատարան, որպեսզի վերականգնի Հարություն Ղարագյոզյանի բարի համբավը:
- Ճի՞շտ է, որ մինչ այդ ողբերգությամբ ավարտված հանդիպումը՝ Կարո Կարապետյանի կողմնակիցները ծեծի են ենթարկել Ղարագյոզյանին:
-Այդ հարցին ևս այս պահին կդժվարանամ պատասխանել: Եկեք մի փոքր համբերենք:
Թե ինչն էր երբեմնի մտերիմ ընկերներին դարձրել այդ աստիճան թշնամիներ, խուսափում են կարծիք հայտնել անգամ նրանց մոտ կանգնած աղբյուրները՝ նշելով միայն. «Անգամ այն ժամանակ, երբ Հարութն ու Կարոն մտերիմ ընկերների էին, շատերը զարմանում էին, որովհետև շատ տարբեր էին: Հարութը շատ ինտելեկտով, պատվախնդիր, զուսպ մարդ էր, իսկ Կարոյի համար սրբություններ չկային»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: