▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուվեցի Կարոյի փեսայի մեքենայում դեպքի պահին եղել է նաև Կարոյի տղան՝ Վիլիկը.1in.am

1in.am-ը գրում է, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ շաբաթ օրը Վերնիսաժում հնչած կրակոցների ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի՝ Գոռ Առաքելյանի մեքենայում կնոջից և երեխայից բացի եղել է նաև վերջինիս աներձագը՝ Կարո Կարապետյանի փոքր տղան՝ Վիլիկ Կարապետյանը, որին, սակայն, հասցրել են արագ հեռացնել տարածքից, որպեսզի որևէ ձևով ներգրավվածություն չունենա այս գործով:

Նույն տեղեկությունների համաձայն՝ վիճաբանության ժամանակ մյուս կողմը, ովքեր ախալքալաքցի գործարար տղաներ են, վիրավորել են Գոռի կնոջը, ինչից հետո էլ Գոռը գործի է դրել իր մոտ պահվող «Մակարով» տեսակի ապօրինի զենքը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее