▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուվեցի Կարոն փող է առաջարկել. «Հրապարակ»

 

«Հրապարակը» գրում է, որ երեկ նոր տեղեկություններ ստացանք Վերնիսաժի  միջադեպից: Պարզվում է, Գոռ Առաքելյանը՝ Յուվեցի Կարոյի փեսան, դրսում քաշքշուկից ու վիրավորանքներից զայրացած, գնացել է դեպի մեքենան, որ զենքը բերի: Վիճող կողմը, հասկանալով, նետվել է նրա ետեւից, բայց վերջինս, նստելով մեքենան, «սեկրետները» գցել է:

«Ախալքալաքցիք սկսել են մեքենան ջարդել: Ապա Առաքելյանը բացել է մեքենայի դուռն ու սկսել է կրակել, ընդ որում՝ մեկին հետապնդել է ու կրակել ետեւից: Անկանոն կրակոցների պատճառով էլ պատահական մարդիկ են վնասվել:

Տեղեկացանք նաեւ, որ Կարո Կարապետյանն, օրերս գնացել է հիվանդանոց եւ փող առաջարկել երկու վիրավորներին: Ու թեեւ նրանք Վերնիսաժում կանգնելով են օրվա հացը վաստակում, բայց հրաժարվել են փողից եւ բողոքելու մտադրություն էլ չեն հայտնել»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее