ilur.am-ը, հիշեցնելով, որ օրերս ՀԺ-ն հրապարակել էր մի տեղեկություն, ըստ որի՝ ԱՄՆ-ում բնակվելու իր ընդդիմադիր տարիներին Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար պայքար մղող եւ այս իշխանությունների դեմ անխոնջ մարտնչող լեգենդ Յուրի Վարդանյանը խոշոր ավանտյուրաների եւ փողային սկանդալների մեջ է ներքաշված եղել ու նաև նշելով, որ թերթը տպագրել էր, որ լեգենդար Վարդանյանը չի խորշել անգամ կեղծել ԱՄՆ երկու սենատորների ստորագրությունները եւ նրանց անունից կեղծ հայտարարություններ արել, գրում է, որ կայքին հաջողվել է պարզել, որ այդ երկու սենատորները, որոնց ստորագրությունը կեղծել էր արդարության մարտիկը՝ սենատորներ Բարբարա Բոքսերն ու Դայան Ֆայնշթայնն են եղել։ Ավելին, սույն սկանդալի մասին 2003-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում մի ամբողջ ռեպորտաժ էր պատրաստել «Հայլուրը», ուր անարգանքի սյունին էին գամում հայի անունն արատավորող, սենատորների ստորագրությունը կեղծող եւ ընդհանրապես՝ ֆինանսական տարբեր սկանդալների մեջ թաթախված լեգենդին։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում