▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրի Շևչուկը վախենում է Հայաստանից հեռանալ առանց ներքնաշորերի

Հայտնի երաժիշտ Յուրի Շևչուկը վորոնեժյան կայքերից մեկին տված հարցազրույցում պատմել է  համերգային իր նոր ծրագրի մասին: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.

- Որտե՞ղ եք ծրագրում սկսել նոր ծրագիրը:

-Մենք ցանկանում ենք այդ ծրագրով ներկայանալ ԱՊՀ և նախկին Խորհրդային Միության բոլոր երկներում: Բայց Վրաստանում և Հայաստանում, որտեղ համապատասխան երաժշտական տեխնիկա չկա, խնդիրներ են առաջանում, որովհետև Սանկտ Պետերբուրգից սարքավորումները տանելը դժվար է, այլապես կվերադառնամ «առանց ներքնաշորերիս»: Հայաստանում կարծես մեկ միլիոն մարդ է մնացել, Վրաստանում` երկու: Բոլորը հեռացել են: Չգիտես` ում առաջ ներկայանաս, երիտասարդները քիչ են: Չէ՞ որ մենք համերգային ծրագիրը Սանկտ Պետերբուրգից ենք տանում, մենք դրա մեջ ոչ միայն հոգևոր, այլև նյութական ներդրումներ ենք կատարել: Մենք ունենք աշխատանքային պատասխանատվություն, խիղճ. վստահեցնում եմ ձեզ: Մենք իսկապես հզոր ծրագիր ենք պատրաստել: Ես հազվադեպ եմ ինքս ինձ գովաբանում բայց սա փաստ է: Դրա համար էլ կցանկանայինք նաև ինչ-որ կերպ փոխհատուցել կատարված ծախսերը…

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее