▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրա Մովսիսյանը պատմել է, թե ինչպես է աշխատել սուպերմարկետում ու առաջին անգամ տեսել Անջելինա Ջոլիին

ԱՄՆ-ն երկիր է, որտեղ բոլորը հավասար են: Այնտեղ օրենքք քեզնից վեր չէ, բայց դու նույնպես օրենքից վեր չես, ասել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Sovsport-ի հետ զրույցում:

«Եղբորս հետ երազում էինք ֆուտբոլի մասին: Բայց մենք այն չունեինք: Ես աշխատում էի սուպերմարկետում` օրական 14-15 ժամ, օգնում էի տոպրակները տանել: Ես 12 տարեկան էի: Մի անգամ հայրս ասաց, որ իր ծանոթը թիմ ունի եւ պետք է ընտրել է, թե ով կգնա խաղալու` ես, թե եղբյարս: Ավագ եղբայրս որոշեց, որ ես պետք է խաղամ, իսկ ինքը կշարունակի աշխատել: Նա զիջեց ինձ:

Հնարավորություն կար խաղալ եւ ամերիկյան ֆուտբոլ` հրավիրում էին համալսարանական թիմ: Ես եւ արագություն ունեմ, եւ հարված: Բայց այդ տարբերակը նույնիսկ չեմ էլ քննարկել, քանի որ ամերիկյան ֆուտբլին հետեւել ձանձրալի է ինձ համար: Բասկետբոլ սիրում եմ, բայց ձեռքերով ես երբեք այնքան լավ չեմ խաղացել, որքան ոտքերով:

Ամերիկան ազատություն է, լավ եղանակ, տուն, իմ ընտանիքը: ԱՄՆ-ն երկիր է, որտեղ բոլորը հավասար են: Այնտեղ օրենքը քեզնից վեր չէ, բայց դու նույնպես օրենքից վեր չես: Իսկ աստղերը հասարակ մարդիկ են: Լոս Անջելեսում մի անգամ Անջելինա Ջոլիին տեսա կողքիս ավտոմեքենայում: Հասարակ մարդիկ են, պարզապես մեկը նկարահանվում է կինոյում, մյուսը խաղում է ֆուտբոլ, մեկ ուրիշն էլ այլ բան է անում»,- ասել է Յուրա Մովսիսյանը:

 

Աղբյուրը` Սպորտ.news.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее