▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յանուկովիչը սիրուհուն թաքցնում էր դղյակում

Երբ ուկրաինացի լրագրողները մուտք էին գործել Վիկտոր Յանուկովիչի «Մեժիգորյե» նստավայր,  նրանք այնտեղ հայտնաբերել էին, որ Յանուկովիչը  նստավայրում ապրում էր  ոչ թե  իր օրինական կնոջ, այլ  սիրուհու հետ: Նստավայարում կամ, ինչպես  ընդունված է ասել Յանուկովիչի 9,4 միլին արժողությամբ դղյակում, լրագրողները գտել էին նախագահի 39-ամյա սիրուհի Լյուբով Պոլեժայի այցեքարտը,  ինչպես նաև նրան վերաբերող այլ փաստաթղթեր: Արդյունքում հաջողվել է պարզել, որ Լյուբովը սպա կենտրոնի տնօրեն և միաժամանակ  բարեգործական  «Ապագայի ճանապարհը» ֆոնդի նախագահն է: Ուշագրավն այն է, որ Լյուբովը պարգևատրվել է եկեղեցու կողմից` կոթողի կառուցման աշխատանքներին մասնակցելու համար: Ի դեպ, ըստ վարկածներից մեկի`Յանուկովիչի սիրուհին նրա անձնական խոհարարի քույրն է, և նրանք նստավայրում ապրում էին  Լյուբովի առաջին ամուսնությունից ծնված 12-ամյա դստեր հետ: Նշենք, որ Յանուկովիչը 1972 թվականից ամուսնացած է Լյուդմիլա Յանուկովիչի հետ, սակայն վերջինս երբեք երկրի առաջին տիկին լինելու ցանկություններ չի ունեցել:Լյուդմիլան ապրում է  Դոնեցկում և 2010 թվականից նրան որևէ մեկն ամուսնու կողքին չի տեսել: Թերևս դրանով է պայմանավորված, որ  վերջին շրջանում համացանցը ողողված է  Յանուկովիչի  սիրուհիների մասին  պատմող նյութերով և լուսանկարներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее