Այսօր «Օջախ» ռեստորանում ճոխ հարսանիք է կայանալու: Ամուսնանում է Հայաստանի ազդեցիկ գեներալներից մեկի որդին: Իսկ նորապսակների կնքահայրը ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանն է:
168.am-ի տեղեկություններով, այդ հարսանիքի ամենացնցող իրադարձությունը լինելու է այն, որ խնջույքին հրավիրված է նաև աշխարհահռչակ դաշնակահար Յաննին: Հիշեցնենք, որ Յաննին երեկ՝ ապրիլի 20-ին, համերգով հանդես էր եկել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: