▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղրիմի կամրջի պայթյունի գործով հիշատակվող ընկերության սեփականատեր Շլեպչյանը լքել է Հայաստանը

Ղրիմի կամրջի պայթյունի գործով հիշատակվող «ԳՈւ ԱՐ ՋԻ ԳՐՈւՊ» ընկերության սեփականատեր Գուրգեն Շլեպչյանը լքել է Հայաստանը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»՝ հղում կատարելով նրա ազգականին։

Լրատվական գործակալության թղթակիցը մեկնել է Ալավերդի քաղաք՝ ընկերության գրասենյակ այցելելու համար, սակայն գրասենյակի դուռը փակ էր։ Շլեպչյանի ազգականը պատմել է, որ նա բավականին լուրջ ձեռնարկատեր է և հաճախ է ճամփորդում, այժմ նա տեղում չէ և չգիտի, թե երբ է գալիս և հեռանում։ Շլեպչյանի ազգականը վստահեցրել է, որ նա չի կարող կապ ունենալ տեղի ունեցածի հետ։

Դիտեք նաև՝

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее