«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով 15 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանը, նրա հարազատները, ինչպես նաեւ Ղուկասյանների ընտանիքը օրերս հարցաքննվել են Շիրակի մարզի ոստիկանների կողմից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հարցաքննությունը կապված է եղել Հարություն Սարգսյանին ոստիկանությունում ծեծի ենթարկելու հետ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ չնայած Հարությունը հայտարարել է, որ ոստիկանությունում են իրեն ծեծի ենթարկվել, այնուամենայնիվ այս օրերին Շիրակի մարզի ոստիկանները որոշել են հարցաքննել Հարություն Սարգսյանի հարազատներին, ինչպես նաեւ Ղուկասյաններին, քանի որ չի բացառվում, որ Հարությունին մինչ ոստիկանություն բերման ենթարկելը, վերջինիս ծեծի ենթարկած լինեն Ղուկասյաննները:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում