«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, որը մինչեւ վերջերս ԵՏՄ կոլեգիայի անդամ նախարար էր, նշանակվելու է արտաքին գործերի փոխնախարար:
Հիշեցնենք, փետրվարի 19-ին Սերժ Սարգսյանը ՀՀ դիպկորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե որոշում է կայացրել եւ մոտ ժամանակներս ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կունենանք նախարարի տեղակալ, ով հատուկ զբաղվելու է արտաքին տնտեսական խնդիրներով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում