Համացանցում տեղեկություններ են տարածվել, թե ՀՀ-ում ԱՄն դեսպան Ջոն Հեֆերնը մի շարք ուշագրավ գրառումներ է կատարել Թվիթերյան իր էջում. մասնավորապես քննարկվում է, որ իբր ԱՄՆ դեսպանը գրել է. «Արցախին հարակից օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն (կամ հանձնվեն) Ադրբեջանի վերահսկողությանը»:
Սակայն սա ոչ թե ԱՄՆ դեսպանի գրառումն է, այլ նրա կողմից տարածած թվիթը, որի հեղինակը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն է. նա, հիշեցնենք, ղարաբաղյան հարցով ելույթ էր ունեցել Վաշինգթոնի Կարնեգի կենտրոնում:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը տարածել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ինչպես վերը նշված, այնպես էլ մյուս թվիթերը, որոնք վերաբերում էին ԼՂՀ-ի համար միջանկյալ կարգավիճակին, Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ միջանցքին, տեղահանվածների՝ նախկին բնակավայրերում ապրելու իրավունքին...
Այդպիսով` Ուրոլիքը կրկնել էր հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները, որոնք վերջին 3-4 տարիներին վերագրվում են Մինսկի խմբին:
Հիշեցնենք, որ պաշտոնական Ստեփանակերտը ներկայումս վերլուծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ելույթն ու նախատեսվում է, որ կհայտնի իր դիրքորոշումը ԼՂՀ ԱԳՆ հայտարարության միջոցով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/161087/