▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորենին` Խորենացի մեդալ

«Երեւան» ստուդիայի տնօրեն, դերասան Խորեն Լևոնյանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով:

Պարգևատրման մասին Սերժ Սարգսյանի հրամանագիրը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ է. այդ առիթով  պետական բարձրագույն պարգևների են արժանացել գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի ոլորտների, սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, զինված ուժերի, իրավապահ մարմինների զինծառայողներ. շնորհվել են նաև պատվավոր և զինվորական բարձրագույն կոչումներ:

 

Հիշեցնենք, որ Խորեն Լևոնյանը հայ բեմի ու կինոյի լեգենդ Խորեն Աբրահամյանի թոռն է: 

Օրեր առաջ նա ամուսնացել է դերասանուհի,  Laki Dessert Art Studio-ի հիմնադիր Լիկա Մեսրոպյանի հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее