▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խոպան գնացած մեր հայրենակիցներից հարկ ուզելու լուրը հաստատվեց»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը.

«Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցներից Հայաստանում հարկ ուզելու մասին լուրը երեկ հաստատվեց։ Ինձ գրել է 20-ից ավելի մարդ՝ ներկայացնելով իրենց ստացած նամակները ՊԵԿ-ից։

Ընդ որում՝ ամենաքիչ հարկը 170 հազար դրամ է, և դա հասնում է մինչև 450-500 հազարի։

Մեր տնտեսագետներին և իրավաբաններին հրավիրում եմ այս խնդրի վրա կենտրոնանալ և օգնել մեր հայրենակիցներին՝ ազատվելու պետական ռեկետի այս տեսակից։

Իշխանությունը իրավունք չունի հարկ պահանջել մարդուց, ում այս երկրում աշխատելու հնարավորություն չի ստեղծել։ Եթե մարդը դրսում աշխատել ու դրսում հարկ տվել է, չպիտի կրկնակի հարկվի։

Մանավանդ որ պետական բյուջեն լցվում է իշխանության մանկլավիկներին ճոխ պարգևավճարներ տալու համար։

Հայ մարդը չպետք է ամբողջ տարի օտար երկրներում չարչարվի, որ Հայաստանում մի քանի տասնյակ շանորդիներ պարգևավճար ստանան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее