▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Ռուբինյան, եկեք սկսենք հենց ձեզանից․․․

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ռուբեն Ռուբինյան, նախքան ուրիշներին դաստիարակելը, պետք է պատրաստ լինել, որ մի օր էլ փաստերը սկսելու են դաստիարակել քեզ։ Եվ եթե դուք արդեն անցել եք մարդկանց «դաստիարակելուն», ուրեմն՝ եկեք սկսենք հենց ձեզանից։
Եվ այսպես, 2017 թվականին Ռուբեն Ռուբինյանը մասնակցել է Հայաստան-Թուրքիա մասնագիտական փոխանակման ծրագրին։ Նա մասնակցել է Հայաստան-Թուրքիա մասնագիտական փոխանակման ծրագրին։
Համաձայն պաշտոնական տեղեկությունների՝ ծրագիրն իրականացվել է Հրանտ Դինք հիմնադրամի կողմից՝ Մեծ Բրիտանիայի կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի (CSSF) ֆինանսական աջակցությամբ։
Ռուբինյանի ընդունող կազմակերպություններից մեկը եղել է Istanbul Policy Center-ը՝ Sabancı University-ի կազմում։ Մյուսը՝ Kadir Has University-ի Center for International and European Studies-ը։
Իսկ հիմա իշխանությունը ցանկանում է նրան դարձնել նաև Ազգային ժողովի նախագահ։ Ես որպես Հայաստանի քաղաքացի ուզում եմ ստանալ մի քանի պարզ հարցերի պատասխան։ Մանրամասները՝ տեսանյութում»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее