▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնդրում եմ ժամանակ՝ շտկելու այս խնդիրը. Միքայել Պողոսյանը՝ ավագանու ընտրություններին մասնակցելու մասին

Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված հայտնի դերասան Միքայել Պողոսյանն անդրադարձել է իր թեկնածության առաջադրմանը հետևած քննարկումներին։

«Հարգելիներս՝  քանի որ Ձեզնից յուրաքանչյուրի կարծիքն ու գնհատականը իմ տարիների վաստակն է, եւ հետեւաբար, թանկ է ինձ համար, դիմում եմ Ձեզ իմ խոսքով՝ հարթելու Ավագանու կազմում իմ թեկնածությունն առաջադրելու հետ կապված մի շարք թյուրիմացություններ։ Մեզ բոլորիս հուզող հարցերը մեկ անգամ չէ, որ ես բարձրացրել եմ իմ հեղինակած ստեղծագործություններում՝ վտանգելով անվտանգությունս եւ ինչու չէ՝ խաղաղ ապագաս…Սակայն ինձ միշտ էլ ուղղորդել են իմ համոզմունքները ու բարոյական սկզբունքները, եւ ես միշտ էլ գիտակցել եմ, որ պետք է անեմ այն, ինչը չանել իրավունք չունեմ

...Փաստն այն է, որ ես իմ ամբողջ կյանքի ընթացքում որևէ կուսակցության չեմ պատկանել...Ավագանում ընդգրկվելու առաջարկը ստացել եմ հենց Տարոն Մարգարյանից՝ հստակ նշելով իմ դիրքորոշումը կուսակցական թոհուբոհին մաս չդառնալու մասին... Ընդունելով առաջարկը՝ ես միայն մտածել եմ, որ լինելով Ավագանու կազմի մեջ՝ կկարողանամ որևէ ձեւով օգտակար լինել մեր քաղաքին...

Ցավալին միայն այն է, որ արդյունքում տուժում է տարիների ընկերությունը, աղավաղվում մարդու անունը, ստվերվում՝ անցած ճանապարհը...Ինչևէ, հայցում եմ բոլորիդ ներողամտությունը եւ խնդրում ժամանակ՝ շտկելու այս խնդիրը, որը գտնվում է օրենքի շրջանակներում եւ հետեւաբար, ժամանակ է պահանջում...»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее