Երգչուհի Իրինա Ալեգրովան իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Թանկագին ընկերներ:
Ապրիլի 24-ը յուրահատուկ օր է, ապրիլի 24-ը սարսափելի տարելիցի օր է: 100 տարի առաջ իրականացվեց հայերի մասսայական ցեղասպանություն, որոնք ապրում էին Օսմանյան Թուրքիայի տարածքում: Այդ արյունալի իրադարձությունները դարձան ցեղասպանության առաջին փաստը 20-րդ դարում:
Ավելի քան մեկուկես միլիոն անմեղ մարդիկ երկու շաբաթվա ընթացքում ամենադաժան, ամենաանմարդակյին ձևերով սպանվեցին: Միայն նրա համար, որ նրանք քրիստոնյաներ էին, միայն նրա համար, որ նրանք Ռուսաստանի կողմից էին: Մենք երբեմն ինքներս մեզ չենք խոստովանում, թե որքան մոտ է այդ ամենը մեզ… Ընդամենը մի քանի օր առաջ հայերին կոտորողների հոգևոր ժառանգորդները Լիբիայում իրականացրեցին քրիտոնյա-եթովպիացիների մասսայական սպանություններ՝ դրա մանրամասն տեսանյութը որպես ապացույց տեղադրելով համացանցում… շարունակում են անմեղ մարդիկ մահանալ Դոնբասում:
Տեսնելով այդ ամենը՝ մենք ուղղակի պարտավոր ենք հասկանալ, որքան կարևոր է հիշել մարդկության պատմության այդ սարսափելի էջերը:Հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին ես խնդրում եմ Ձեզ տուրք մատուցել նրանց և ազգային, կրոնական և քաղաքական թշնամության բոլոր անմեղ զոհերի վառ հիշատակին:
Հիշելու ենք»: